Հայաստանում կբացվի երկրաշարժի հետևանքների վերացման մեջ մեծ ավանդ ունեցող Վալերի Ռուդակովի կիսանդրին 3 մայիսի 2011 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին Հայաստանի Շիրակի մարզի Գոգովիտ համայնքի Մշակույթի տանը կայանալու է ռուսաստանցի, Աշոցքի պատվավոր քաղաքացի Վալերի Ռուդակովի հուշարձանի բացումը` ի նշան 1988-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքները հաղթահարելու և Աշոցքի շրջանի Գոգովիտ, Թորոսգյուղ և Արփենի գյուղերի վերականգնման մեջ ունեցած ավանդի: Հուշարձանը կանգնեցնելու մասին որոշումն ընդունվել է Գոգովիտ համայնքի ղեկավարության կողմից: Կիսանդրու հեղինակը քանդակագործ, Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Ֆրիդ Սողոյանն է: Հուշարձանի բացման արարողությանը մասնակցելու են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն և «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, հաղորդում է Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության մամլո ծառայությունը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |