Հայ ռեփեր Միշոն բավական բարձր է գնահատում Էմմիի շանսերը «Եվրատեսիլ 2011»-ում

PanARMENIAN.Net - Հայ ռեփեր Միշոն բավական բարձր է գնահատում «Եվրատեսիլ 2011»-ի հայ մասնակից Էմմիի շանսերը: Նրա խոսքով, երգը կարող է և հայտնվել ոչ միայն լավագույն հնգյակում, այլև լավագույն եռյակում: Ընդ որում` նա նկատել է, որ այնքան կարևոր չէ, թե արդյոք երգը դուր է գալիս հայերին, որքան կարևոր է, որ այն համապատասխանում է մրցույթի ձևաչափին: «Իսկ Էմմիի երգը համապատասխանում է այդ մրցույթի ձևաչափին»,- ասել է նա PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Սակայն Միշոն խոստովանել է, որ ինքը երբեք չի դիտել և չի հետևել այդ մրցույթին, քանի որ մրցույթի ողջ պատմության ընթացքում դեռ չի եղել որևէ երգ, որն իրեն դուր կգար: «Այնտեղ չեն ներկայացվում իմ ժանրի` ռեփի ստեղծագործությունների»,- նկատել է նա: Դրա հետ մեկտեղ Միշոն նշել է, որ Հայաստանը միշտ լավ երգերով է հանդես եկել մրցույթում:

Մեկնաբանելով, թե արդյոք ինքը կմասնակցի մրցույթին հնարավորության դեպքում, հայ ռեփերն ասել է, որ ինքը կտրականապես կհրաժարվի մասնակցությունից: «Իմ երգերի ոճը չի ներգծվում մրցույթի ձևաչափի մեջ: Բացի դրանից ես երբեք երգեր չեմ կատարել որևէ լեզվով, բացի հայերենից: Չեմ կարծում, որ «Եվրատեսիլն» իմ տեղն է»,- ասել է նա:

Հայաստանը «Եվրատեսիլ 2011»-ում կներկայացնի երգչուհի Էմմին, ով ելույթ կունենա «Boom-Boom» երգով (երաժշտություն` Apricota խմբի, բառերը` Սոսի Խանիկյանի, գործիքավորումը՝ Արա Թորոսյանի)։ Այս երգն ընտրվել էր մարտի 5-ին Հանրային հեռուստաընկերության եթերում SMS-քվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի որոշմամբ` 50/50 հարաբերությամբ։ Էմմին ելույթ կունենա մայիսի 10-ին։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---