Սևակ Բալկրչին սպանվեց հրամանատարների թողտվության պատճառո՞վ

Սևակ Բալկրչին սպանվեց հրամանատարների թողտվության պատճառո՞վ

PanARMENIAN.Net - 2011թ. ապրիլի 24-ին թուրքական բանակում սպանվել է հայազգի զինծառայող Սևակ Շահին Բալկրչին: Ըստ թուրքական ԶԼՄ-ների, 25-ամյա հայը զոհվեց հրազենի գնդակից՝ իր ծառայակցի հետ կատակի ժամանակ: Օրերս հայտնաբերվեցին Սևակ Շահինի մահվան նոր հանգամանքները: Պարզվեց, որ այդ օրը զինծառայողներին հրաման էր տրվել մետաղալարից ցանկապատ տեղադրել զորամասի շուրջ:

Սովորաբար, նման գործողություններից առաջ զինծառայողները հրամանատարների հսկողությամբ լիցքաթափում են ինքնաձիգերն ու հրացանները և հետո միայն ձեռնամուխ լինում գործի: Սակայն, ապրիլի 24-ին հրամանատարներից ոչ ոք չստուգեց, թե արդյոք զենքը լիցքաթափված է: Կիվանչ Աղաօղլուն, իր իսկ խոսքերի համաձայն, պատահաբար սեղմել է ձգանը և սպանել Սևակին: Աղաօղլուն ձերբակալված է, գրում է ermenihaber.am-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---