Ադրբեջանի կրթության նախարարը գիտակցում է, թե ինչով է պատանի կամիկաձեներին սպառնում զենքի բաժանումը

Ադրբեջանի կրթության նախարարը գիտակցում է, թե ինչով է պատանի կամիկաձեներին սպառնում զենքի բաժանումը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կրթության նախարարը հանդես է եկել միջնակարգ դպրոցներին զենք բաժանելու դեմ: «Մենք տեսանք դրա դառը արդյունքը Սումգայիթում տեղ գտած հայտնի դեպքերում (1999 թվականին միջնակարգ դպրոցում դասի ժամանակ ռումբ պայթեց)»,- չորեքշաբթի օրը լրագրողներին է հայտնել կրթության նախարար Միսիր Մարդանով: Միջնակարգ դպրոցներում «նախնական զինվորական պատրաստություն» առարկան տեսականորեն անցնում են, ասել է Մարդանովը: «Կան բավականաչափ ռազմական դպրոցներ և ակադեմիաներ: Ուստի մենք չենք կարող միջնակարգ դպրոցները ռազմականի վերածել»,- նշել է նախարարը:

Միջնակարգ դպրոցներին զենք բաժանելու արգելքը վերացնելու գաղափարով նախօրեին հանդես էր եկել Ադրբեջանի կրթության փոխնախարար Էլմար Գասիմովը: Ըստ երևույթին, Գասիմովը որոշել է ադրբեջանցի դպրոցականներից դիպուկահարներ և դեսանտայիններ պատրաստելուց անդին անցնել: Բաքվում արդեն դիպուկահարների դպրոց է բացվել, որտեղ ընդունում են ավագ դասարանների դպրոցականների: Հրաձգարանում կիրառվելու են ՍՎԴ-7 տիպի հրացաններ և Կալաշնիկովի ինքնաձիգեր: Ավելին` Ադրբեջանում դեսանտային դասընթացներ կբացվեն դեռահասների համար: Դեսանտական դասընթացներում դեռահասները կանցնեն տեսություն, կսովորեն թռչել պարաշյուտով, ձեռնամարտի բռնվել ու կրակել:

Դժվար թե ադրբեջանցի դեռահասները` թևավորված պատանեկան ռոմանտիզմով և ողջ հայ ժողովրդի հանդեպ ատելությամբ, հասկանում են, թե կոնկրետ ինչի համար են իրենց պատրաստում. նրանց ճակատագիրը փոխանակման դրամ դառնալն է Ղարաբաղում Ադրբեջանի համար այդքան ցանկալի պատերազմի դեպքում, սեփական կյանքի գնով հայկական բանակի ուշադրությունը շեղելը: Դժվար թե նրանց ծնողները, որոնք հայերի հանդեպ նույնպիսի ատելությամբ են լցված, հասկանում են, որ իրենց երեխաներին ուղարկելով այդ դասընթացներին` փաստացիորեն մահապատիժ են ստորագրում նրանց համար:

Սակայն կրթության նախարարը գիտակցում է, թե ինչով է սպառնում այդ նախաձեռնությունը. պատանի կամիկաձեները կարող են պարզապես չապրել մինչև Ադրբեջանի ենթադրյալ պատերազմը` միմյանց գնդակոծելով դպրոցներում բաժանված զենքից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---