// IP Marketing video - START// IP Marketing video - END

Հայաստանի կառավարությունը որոշել է հավասարեցնել ծխախոտ ներկրողների և արտադրողների իրավունքները

Հայաստանի կառավարությունը որոշել է հավասարեցնել ծխախոտ ներկրողների և արտադրողների իրավունքները

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մայիսի 5-ի նիստում հավանություն է տվել «Ներքին շուկայում պաշտպանության մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում օրենսդրական փոփոխություների նախագծին:

Ինչպես հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, այս որոշմամբ հավասար իրավունքներ են սահմանվում ծխախոտ ներկրողների և տեղական արտադրողների համար:

2010թ. հոկտեմբերի 7-ին Հայաստանի Ազգային Ժողովն ընդունեց «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը նախատեսում է աստիճանական հավասարեցում` մինչև 2014թ. դրույքները, ինչպես տեղի արտադրողների, այնպես էլ ներկրողների համար: Առևտրի Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) կանոնները արգելում են որևէ ֆիսկալային կամ օրենսդրական արտոնություններ սահմանել տեղական արտադրանքի համար: Ակցիզային հարկի դրույքաչափերը պետք է հավասար լինեն տեղական և ներմուծվող սիգարետների համար. ներմուծված և տեղական արտադրանքի համար հավասար հարկային դրույքաչափերի մասին նմանատիպ պահանջն արտացոլված է նաև Ազատ Առևտրի Համաձայնագրերում` ստորագրված Հայաստանի կողմից 13 երկրների հետ, ներառյալ Ռուսաստան և Ուկրաինա:

6  05.05.11 - Կառավարության նիստ
 Ուշագրավ
Հները կշարունակեն մնալ շրջանառության մեջ
Ըստ ընկերության, Կապանի ոսկու հանքը է Polymetal International-ի ամենափոքր հանքն է ամենամեծ ծախսերով
ԱՄՀ-ն նաև 3.5%-ից 4,8%-ի է հասցրել 2019թ. ՀՆԱ աճի կանխատեսումը