Ցեղասպանություն. ԱՄՆ թուրքերն ու ադրբեջանցիները որոշել են միավորվել ընդդեմ հայերի10 մայիսի 2011 - 19:34 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում թուրքական և ադրբեջանական սփյուռքերը մտադիր են «համատեղ հակազդել» Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը: ԱՄՆ ադրբեջանական և թուրքական սփյուռքերը պատրաստվում են քարոզարշավ մեկնարկել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի ընդունման վերաբերյալ հնարավոր քննարկումների կապակցությամբ: Հարավային Կալիֆոռնիայի հայ համայնքի հետ հանդիպմանը կոնգրեսական Ադամ Շիֆֆը պատմել է նոր նախաձեռնությունների մասին, որոնք ինքը մտադիր է քննարկման առաջադրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Նրա խոսքով, ինքը կրկին Կոնգրեսի օրակարգում կընդգրկի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, կդիմակայի Ազատության մասին ակտի 907-րդ լրացումը, որը Հայաստանի շրջափակման պատճառով արգելում է օգնությունն Ադրբեջանին, չեղյալ հայտարարելու ջանքերին, ինչպես նաև կպայքարի Թուրքիայում ՀԱԵ եկեղեցական ունեցվածքի պաշտպանության համար: ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցիներն ու թուրքերը հայտարարել են, որ «պայքար են մղելու» այդ առաջարկների դեմ և կանեն «ամեն ինչ», որպեսզի կոնգրեսականներին կոչ անեն կրկին ձեռնամուխ չլինել Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկմանը, հաղորդում է ԱՊԱ-ն: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |