Կիրո Մանոյան. Թուրքերն ու ադրբեջանցիները միշտ և ամեն տեղ միասնական ճակատով են գործելու ընդդեմ Հայաստանի

Կիրո Մանոյան. Թուրքերն ու ադրբեջանցիները միշտ և ամեն տեղ միասնական ճակատով են գործելու ընդդեմ Հայաստանի

PanARMENIAN.Net - Թուրքերն ու ադրբեջանցիները միշտ և ամեն տեղ միասնական ճակատով են գործել հակահայկական քաղաքականություն տարածելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել «Հայ Դատի» և ՀՅ Դաշնակցության քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը:

«Հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ թուրքական և ադրբեջանական կազմակերպությունները համատեղ պայքարելու են Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման դեմ, ևս մեկ անգամ հաստատում է այդ փաստը: Թուրքիան և Ադրբեջանը հակահայկական քաղաքականության մեջ ակտիվ ներգրավել են իրենց համայնքներին, որոնք շարունակում են իրենց պետությունների քաղաքական ուղին»,- ասել է Մանոյանը:

«Հայ Դատի» ղեկավարի խոսքով, Թուրքիան ու Ադրբեջանը միասնական ճակատով են հանդես գալիս ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այլև մյուս հարցերում, որոնք կարևոր են հայ ժողովրդի համար: «Նրանք միասին են աշխատում ոչ միայն ԱՄՆ-ում, այլև աշխարհի բոլոր մայրաքաղաքներում»,- նկատել է Մանոյանը:

ԱՄՆ-ում թուրքական և ադրբեջանական սփյուռքերը մտադիր են «համատեղ հակազդել» Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը: ԱՄՆ ադրբեջանական և թուրքական սփյուռքերը պատրաստվում են քարոզարշավ մեկնարկել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի ընդունման վերաբերյալ հնարավոր քննարկումների կապակցությամբ:

Հարավային Կալիֆոռնիայի հայ համայնքի հետ հանդիպմանը կոնգրեսական Ադամ Շիֆֆը պատմել է նոր նախաձեռնությունների մասին, որոնք ինքը մտադիր է քննարկման առաջադրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Նրա խոսքով, ինքը կրկին Կոնգրեսի օրակարգում կընդգրկի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, կդիմակայի Ազատության մասին ակտի 907-րդ լրացումը, որը Հայաստանի շրջափակման պատճառով արգելում է օգնությունն Ադրբեջանին, չեղյալ հայտարարելու ջանքերին, ինչպես նաև կպայքարի Թուրքիայում ՀԱԵ եկեղեցական ունեցվածքի պաշտպանության համար:

ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցիներն ու թուրքերը հայտարարել են, որ «պայքար են մղելու» այդ առաջարկների դեմ և կանեն «ամեն ինչ», որպեսզի կոնգրեսականներին կոչ անեն կրկին ձեռնամուխ չլինել Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկմանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---