// IP Marketing video - START// IP Marketing video - END

Նոր բջջային LeafSnap ծրագիրը ճանաչում է բուսականությունը

Նոր բջջային LeafSnap ծրագիրը ճանաչում է բուսականությունը

PanARMENIAN.Net - Նոր բջջային LeafSnap ծրագիրը ճանաչում է ցանկացած տերև, որն օգտագործողը լուսանկարում է։ Ծրագրում կա տերևների լուսանկարների շտեմարան: Այն պարունակում է տերևների, ծաղիկների, մրգերի, սերմերի և ծառերի կեղևների բարձրորակ և գեղեցիկ նկարներ։

Այս պահին ծրագիրը պարունակում է միայն հյուսիսարևելյան ԱՄՆ-ի բուսականությունը, ծրագրավորողներն աշխատում են իրենց շտեմարանը համալրելու ուղղությամբ։

Այս ծրագիրն օգնում է նաև ճանաչել և սովորել բույսերի անունները։ LeafSnap-ը մշակվում է Կոլումբիայի, Մերիլենդի և Սմիթսոնի համալսարանների համատեղ աշխատանքի արդյունքում։

Այս ծրագիրն առաջիկայում անվճար հասանելի կլինի Apple Store-ում և Android market-ում։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Բջջային կապի բաժանորդների թվաքանակը նախորդ տարում 2017-ի համեմատ աճել է 2.6%-ով
Անդրոիդ Սոֆիան ՄԱԿ կողմից որպես մարդ ճանաչված և քաղաքացիություն ունեցող միակ ռոբոտն է
Սմարթֆոնը կթողարկվի 3 երանգով՝ սև, ինդիգո, պղնձագույն
Հայտնի աստղագետին «Նշանակալի հասարակական գործունեության համար» շքանշանը կհանձնի NASA-ի ղեկավար Ջիմ Բրիդենստայնը