Հատուկ ծառայությունը կմտածի` արժե արդյոք մարտի 1-ի գործով հարցաքննել նախկին նախագահներին

Հատուկ ծառայությունը կմտածի` արժե արդյոք մարտի 1-ի գործով հարցաքննել նախկին նախագահներին

PanARMENIAN.Net - 2008թ. մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների հետաքննության շրջանակներում Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը կքննի Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի գործով հարցաքննելու նպատակահարմարությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը: Նա հայտնել է, որ այդ գործով զբաղվող քննիչները կրկին ուսումնասիրում են այդ գործի նյութերը: Միրզոյանը, մասնավորապես, նշել է, որ այժմ քննարկվում են այդ գործով նոր վկաների հայտնաբերման ուղիները: Նա չի բացառել նաև այն, որ կհրավիրվեն նոր մասնագետներ ու փորձագետներ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս հորդորեց երկրի իրավապաշտպան մարմիններին ակտիվացնել մարտի 1-ի գործով հետաքննությունը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---