Էլինա Դանիելյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Էլինա Դանիելյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին Թբիլիսիում տեղի է ունենում շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության վերջին տուրը: Էլինա Դանիելյանը սպիտակ խաղաքարերով կիսել է միավորները Անտոանետա Ստեֆանոյի (Բուլղարիա) հետ և հավաքել 8 միավոր:

Հայ շախմատիստը նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ, Ստեֆանովան 8.5 միավորով զբաղեցրել է 2-րդ տեղը, Եվրոպայի չեմպիոն է դարձել Վիկտորիա Սմիլիտեն (Լիտվա):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---