Ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանը Ազգային պատկերասրահին կնվիրի իր 14 աշխատանքները

Ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանը Ազգային պատկերասրահին կնվիրի իր 14 աշխատանքները

PanARMENIAN.Net - Ֆրանսաբնակ հայազգի նկարիչ Ռիշար (Խաչատուր) Ժերանյանը, որի 90-ամյակին նվիրված ցուցահանդեսը մայիսի 20-ին բացվել է Հայաստանի ազգային պատկերասրահում, ցուցադրության ավարտից հետո ՀԱՊ-ին կնվիրաբերի 14 աշխատանքներ: Աշխատանքներից 11-ը գեղանկարներ են՝ («Ակուլպա սարը»1995թ., «Գառնի»1964թ, «Բնանկար. Լիբանան» 1979թ, «Փարիզի կամուրջները», «Ֆրանսիայի բնանկար. Օվելֆ»1991թ, «Ֆոնտենբլոյի անտառը», «Աշնանային նատյուրմորտ» 2004թ, «Գյուղական սեղան», «Երիտասարդ քնած կին» 2000 թ., «Սիգարով մարդը» 2001թ, «Մարմարաշեն»), իսկ 3-ը գծանկար՝ («Քրիստոսի մուտքը Անի»1989թ, «Մերկը` շրջանաձև», «Սպիտակ ձին»), հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 3-ը:

Ռ. Ժերանյանը ծնվել է 1921 թ. հուլիսի 17-ին Սեբաստիայում, վաղ հասակում տեղափոխվել է Ֆրանսիա: Նա կրթություն է ստացել Մարսելի Գեղարվեստի դպրոցում, Փարիզի «Ժյուլիեն» և «Գրան Շոմիեր» ակադեմիաներում: Նա բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր քաղաքներում (Փարիզ, Մարսել, Բեյրութ, Թեհրան, Ժնև, Մյունխեն, Նյու Յորք, Վաշինգտոն, Դալլաս, Երևան, Լենինական և այլն), արժանացել մի շարք մրցանակների, այդ թվում` Բնանկարի Հոնֆլյորի մրցանակի (1952), Դովիլ քաղաքի Մեծ մրցանակի (1952), Փարիզ քաղաքի արծաթե մրցանակի (1955), Արվեստի և գրականության մրցանակի (Փարիզ, 1955), Շատո դը Սկո (Փարիզ, 1956), Պալե Ռոյալ (Փարիզ, 1957), «Արվեստները Եվրոպայում» ցուցահանդեսի մրցանակի (Բրյուսել, 1964), Գծանկարի` Եվրոպայի 1-ին մրցանակի (Մոնակո, 1966), Մարտիրոս Սարյանի անվան Հայաստանի Նկարիչների միության մրցանակի (Երևան, 1987):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---