Գագիկ Եգանյան. Հայաստանում չկա ահագնացող արտագաղթ

Գագիկ Եգանյան. Հայաստանում չկա ահագնացող արտագաղթ

PanARMENIAN.Net - «Հայաստանում չկա ահագնացող արտագաղթ»,- մայիսի 23-ին լրագրողներին ՀՀ կառավարության մամլո կենտրոնում հայտարարել է Հայաստանի ՏԿՆ միգրացիայի գործակալության պետ Գագիկ Եգանյանը: Նրա խոսքերով, որոշ ԶԼՄ-ներ շրջանառում են օրեցօր աճող արտագաղթի թեման, որը, նրանց խոսքերով, ահագնացող է դառնում, սակայն, չեն ամրագրում այդ տեղեկատվությունն հղումներով աղբյուրներին:

Եգանյանը հաղորդել է, որ 2008-ին արտագաղթի բացասական սալդոն կազմել է 23 059 մարդ, 2009-ին` 24 978, 2010-ին` 29 860: Դրա հետ կապված նա նշել է, որ չի կարելի խոսել արտագաղթի նոր ալիքի մասին, եթե հաշվի առնենք, որ 1992-1994թթ. արտագաղթի ամենամյա բացասական սալդոն կազմել է 120-200 հազար մարդ, իսկ 1995-2001թթ.` 60 հազար:

Նա կոչ է արել ԶԼՄ-ներին համագործակցել գործակալության հետ և հրապարակել իրական թվեր, այլ ոչ թե չստուգված տեղեկատվություն: Նա նաև նշել է արտագաղթողներին հաշվելու բարդությունները, որի հետ կապված չի կարելի հստակ ասել, թե միգրանտների բացասական սալդոյից որքան մաս են կազմում արտագաղթողները:

4  23.05.11 - Գագիկ Եգանյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---