Կաննի փառատոնի մասնակից «Բյութիֆուլ» ֆիլմը կցուցադրվի «Նարեկացի» միությունում

Կաննի փառատոնի մասնակից «Բյութիֆուլ» ֆիլմը կցուցադրվի «Նարեկացի» միությունում

PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին «Նարեկացի» արվեստի միության կինոսրահում ցուցադրվելու է Կաննի 64-րդ միջազգային փառատոնում ներկայացված, մեքսիկացի կինոռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բյութիֆուլ» կինոդրաման: Ցուցադրությունն անց է կացվում Միության «Կինոերեկոներ չորեքշաբթի օրերին» շարքի շրջանակներում: Ֆիլմը ցուցադրվելու է ռուսերեն թարգմանությամբ: Թմրանյութերի վաճառքով զբաղվող տարիքն առած տղամարդու գլխավոր դերի կատարման համար Խավիեր Բարդեմը պարգևատրվել է Կաննի փառատոնի իր առաջին «Ոսկե արմավենու ճյուղով»: Ֆիլմի անգլերեն խորագրի` «Biutiful», ուղղագրական ձևափոխումը միտումնավոր հնարք է ու բացահայտվում է ֆիլմի սյուժեում: Կինոնկարը նաև «Օսկարի» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի հավակնորդ էր:

«Բյութիֆուլ»-ը պատում է ամուսնալուծված և երկու մանկահասակ երեխաների հոր մասին, ով իմանալով քաղցկեղի իր մահացու ախտորոշումը` սկսում է նախապատրաստվել իր վաղաժամ մահվան: Փորձելով վերագնահատել իր անցած ուղին` հերոսը նաև փորձ է անում կարգավորելու իր ներկան: Իսկ այդ ներկան խրթին է ու խճճված, և լի ապօրինություններով ու մութ էջերով:

Ցուցադրությունից հետո նախատեսվում է քննարկում, որը կվարի կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը:

62  64-րդ Կաննի կինոփառատոն
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---