TESEV. Թուրքերի 39 տոկոսը կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, 44 տոկոսը` դեմ

TESEV. Թուրքերի 39 տոկոսը կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, 44 տոկոսը` դեմ

PanARMENIAN.Net - Տնտեսական և սոցիալական հետազոտությունների թուրքական հիմնադրամը (TESEV) անցկացրել է «Թուրքիայի արտաքին քաղաքականության ընկալումը» հարցումը: Ինչպես գրում է թուրքական Milliyet թերթը, հարցումն անցկացվել է երկրի բոլոր գավառներում 18 տարեկանից բարձր բնակչության շարքում:

Ուսումնասիրության համաձայն, հարցվածների 50 տոկոսը հաստատում է Հայաստանի հետ քաղաքական մերձեցումը, 49 տոկոսն արտահայտվում է տնտեսական համագործակցության օգտին, իսկ մշակութային մերձեցման օգտին` 21 տոկոսը: Դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և Հայաստանի հետ սահմանի բացմանը կողմ է Թուրքիայի բնակչության 39 տոկոսը, դեմ` 44 տոկոսը:

Յուրաքանչյուր չորրորդ հարցվածը նշել է, որ «Թուրքիան բարեկամներ չունի», առավել բարեկամական երկրների շարքում են Իրանը (13 տոկոս), Ադրբեջանը (10 տոկոս), ԱՄՆ-ը (10 տոկոս), Պակիստանը (9 տոկոս):

Հարցումի համաձայն Թուրքիային թշնամի երկրներն են Իսրայելը (40 տոկոս), ԱՄՆ-ն (33 տոկոս), Հունաստանը (16 տոկոս), Ֆրանսիան (8 տոկոս):

Այն հարցին, թե երբ է Թուրքիան մտնելու ԵՄ, հարցվածների 30 տոկոսը պատասխանել է «երբեք»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---