Երևանում բացվեց Անկախ ֆիլմերի համահայկական առաջին փառատոնը

Երևանում բացվեց Անկախ ֆիլմերի համահայկական առաջին փառատոնը

PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին Երևանում տեղի ունեցավ Անկախ ֆիլմերի համահայկական առաջին փառատոնի բացումը, որը կազմակերպել է Հայաստանի ոչ կոմերցիոն կինոյի կենտրոնը (CANC): Փառատոնում ֆիլմերը գնահատվելու են չորս անվանակարգերում. հիմնական անվանակարգ (տևողությունը` 1-10 րոպե), մեկրոպեանոց ֆիլմեր, ուսանողական ֆիլմեր և երիտասարդական ֆիլմեր (մինչև 25 տարեկան): Կենտրոնի տնօրեն Արտաշես Հովհաննիսյանը PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ փառատոնին մասնակցելու է 22 ֆիլմ:

Փառատոնի բացումը կայացավ Հայաստանի ազգային պատկերասրահում Համաշխարհային ոչ կոմերցիոն կինոյի միության (UNICA) կինոփառատոնի 2010թ-ի մրացանակակիրների ֆիլմերի ցուցադրմամբ: Մրցութային փուլը կմեկնարկի մայիսի 29-ին Ազգային պատկերասրահում Երիտասարդական ֆիլմերի (մինչև 25 տարեկան) անվանակարգում առաջադրված 7 ֆիլմերի ցուցադրությամբ: Մայիսի 30-ին «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն մյուս անվանակարգերի ֆիլմերը:

Ժուրիի կազմը գլխավորում է կինոռեժիսոր Արման Մանարյանը, մյուս անդամներն են կինոռեժիսոր Դավիթ Սաֆարյանը, օպերատոր Աշոտ Մկրտչյանը, սցենարիստ-ռեժիսոր Գարիկ Զաքոյանը, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական, թատերագետ Նաիրա Եղիազարյան, օպերատոր Լեվոն Գրիգորյանը և կինոսիրող Արայիկ Շարբաթյանը:

Փառատոնի լավագույն 5 ֆիլմերը օգոստոսի 20-28-ը Լյուքսեմբուրգում մասնակցելու են Համաշխարհային ոչ կոմերցիոն կինոյի միության (UNICA) կինոփառատոնին:

CANC-ը միավորում է Հայաստանի ոչ պրոֆեսիոնալ կինոարտադրողներին, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ֆիլմեր նկարահանել, որոնք հանձնվելու են UNICA-ի դատին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---