Ընդդիմություն. Քաղբանտարկյալների ազատ արձակման ֆոնին երկխոսությունն իշխանությունների հետ իրական է դառնում

Ընդդիմություն. Քաղբանտարկյալների ազատ արձակման ֆոնին երկխոսությունն իշխանությունների հետ իրական է դառնում

PanARMENIAN.Net - «Համաներմամբ Քաղբանտարկյալների ազատ արձակումը զգալիորեն կթուլացնի քաղաքական լարվածությունը Հայաստանում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Ըստ նրա, քաղբանտարկյալների ազատ արձակման ֆոնին երկխոսությունն իշխանությունների հետ իրական է դառնում:

Այն հարցին, թե ինչու է Հայաստանի ղեկավարությունը որոշել համաներում հայտարարել, Մանուկյանը պատասխանել է, որ դրա հնարավոր պատճառը կարող է լինել ինչպես ժողովրդի, այնպես էլ միջազգային հանրության ճնշումը:

Նախօրեին ազատ են արձակվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն ու «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Նախագահի համաներման վերաբերյալ առաջարկը հիմնված էր Հայաստանի Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Ազգային Ժողովի կանոնադրության մասին» օրենքի 90-րդ հոդվածի վրա: Մայիսի 26-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց համաներման հայտարարման մասին ՀՀ նախագահի առաջարկը: Պատգամավորները 91 «կողմ» ձայներով այդ առաջարկի օգտին քվեարկեցին: «Դեմ» քվեարկող չէր եղել:

Հայկական ընդդիմությունը` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն իր թեկնածությունն էր առաջադրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ և պարտվեց Սերժ Սարգսյանին, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում` իր դժգոհությունն արտահայտելով քվեարկության արդյունքների կապակցությամբ: Բողոքի ցույցերը մարտի 1-2-ին անկարգությունների և ոստիկանության հետ ցուցարարների բախումների վերածվեցին: Գլխավոր դատախազության տվյալներով, տուժեց մոտ 200 մարդ, տասը զոհվեցին, իսկ բերման ենթարկվեց ավելի քան 100 մարդ:

8  28.05.11 - Նիկոլ Փաշինյանը Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգել է Մարտի 1-ի զոհերի հիշատակը
11  27.05.11 - Նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը ազատ է արձակվել Դատապարտյալների հիվանդանոցից
3  27.05.11 - Նիկոլ Փաշինյան
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---