Ալի Համենեի. Իրանի թշնամիները փորձում են թուլացնել իսլամական կարգերը երկրում30 մայիսի 2011 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Իրանի թշնամիները փորձում են թուլացնել իսլամական կարգերը երկրում, տնտեսական դժվարություններ ստեղծել Իսլամական Հանրապետության համար, պառակտել իշխանական կառույցները: Այդ մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին: Համենեին կոչ է արել օրենսդիր և գործադիր իշխանություններին փոխհամաձայնության գալ և համագործակցել: Նա աջակցություն է հայտնել նախագահ Ահմադինեժադի կառավարությանը՝ դրական գնահատական տալով նախարարների կաբինետի աշխատանքին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Իրանի իշխանական կառույցներում առաջացած տարաձայնությունները կապված էին նախագահի վերջին կադրային քաղաքականության հետ, որը պաշտոնանկ արեց երեք նախարարներին ու անձամբ գլխավորեց նավթի նախարարությունը, ինչպես նաև փորձեց պաշտոնանկ անել նաև տեղեկատվության նախարարին, այդ որոշումը չեղյալ հայտարավեց այաթոլլա Համենեիի կողմից: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |