ՀԱԿ առաջնորդ. Ժողովրդի ու պետության շահերից բխող երկխոսությունը պետք է միայն ողջունել

ՀԱԿ առաջնորդ. Ժողովրդի ու պետության շահերից բխող երկխոսությունը պետք է միայն ողջունել

PanARMENIAN.Net - “Մենք մշտապես համարել եւ այսուհետեւ եւս համարելու ենք, որ Հայաստանի իշխանական բուրգը ոչ-լեգիտիմ, ավազակապետական, քրեաօլիգարխիկ, թաթար-մոնղոլական համակարգ է, որն անհրաժեշտ է հիմնովին կազմաքանդել եւ արտահերթ ընտրությունների միջոցով վերականգնել երկրի սահմանադրական կարգը”,- Ազատության հրապարակում Հայ Ազգային Կոնգրեսի հրավիրած հանրահավաքի ժամանակ ասել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նրա խոսքով, երկխոսությունը ՀԱԿ-ի համար ոչ այլ ինչ է, եթե ոչ “իշխանության եւ ընդդիմության փոխըմբռնման ճանապարհով երկրի աղետալի վիճակից դուրս գալու լավագույն հնարավորություն”։ “Մնացյալը սեւ կատու է, որը ոմանք զուր փնտրում են մութ սենյակում”,- ընդգծել է նա:

Տեր-Պետրոսյանը հիշեցրեց, որ երկխոսության մասին իրենք ոչ թե նոր են արտահայտվում, այլ այդ գաղափարն ընկած է հենց Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծման մասին 2008թ. օգոստոսի 1-ին ընդունված հռչակագրի հիմքում։

“Եթե երկխոսությունն ընթանում է պաշտոնների ու պատգամավորական մանդատների բաժանման կամ այլ գծուծ շահագրգռությունների շուրջ, ապա դա ստոր, անպարկեշտ եւ ամոթալի գործարք է, որի ականատեսն ենք եղել բազմիցս։ Իսկ եթե խոսքը վերաբերում է երկխոսության միջոցով ժողովրդի, երկրի ու պետության կենսական շահերից բխող լուծումների որոնմանը, ապա այդպիսի գործարքը միայն պետք է ողջունել”,- հայտարարել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---