Մահացել է «Բժիշկ Մահը»

Մահացել է «Բժիշկ Մահը»

PanARMENIAN.Net - Ամերիկահայ բժիշկ, էվթանազիայի քարոզիչ Ջեք Գևորգյանը, որն ավելի հայտնի է որպես «Բժիշկ Մահ», մահացել է հունիսի 2-ի վաղ առավոտյան, մոտավորապես ժամը 2-ի հատվածում Դետրոիտի ժամանակով:

Detroit Free Press-ը հաղորդում է, որ 83-ամյա Գևորգյանի զարմուհին և փաստաբանը եղել են իր կողքին կյանքի վերջին րոպեներին:

Ջեք Գևորգյանը հոսպիտալացվել էր մոտ երկու շաբաթ առաջ Դեթրոյթում թոքաբորբի սրման և երիկամների կրկնվող հիվանդության պատճառով: Այդ մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Գևորգյանի փաստաբան Մայեր Մորգանրոֆին: Վերջինիս խոսքով, Գևորգյանը 4 օր է անցկացրել հիվանդանոցում և այժմ արդեն ապաքինվում է:

Ջեք Գևորգյանը ամերիկահայ բժիշկ է, որը էվթանազիա է քարոզում: Զբաղվելով բժշկական պրակտիկայով` նա հանդես եկավ էվթանազիայի պաշտպանությամբ այն դեպքերում, երբ հիվանդին այլևս անհնար է բժշկական օգնություն ցուցաբերելլ, և որի տանջանքները չարժեն, որպեսզի նա շարունակի ապրել: 1989թ. նա մշակեց և կառուցեց այսպես կոչված «ինքնասպանության մեքենան» (մերսիտրոն), որն անալգետիկների և թունավոր դեղահաբերի մահացու չափաբաժին է ներարկում այլ միջոցներով սեփական կյանքին վերջ տալու անընդունակ հիվանդի արյան մեջ: 1990թ. հունիսի 4-ին օգտագործելով մերսիտրոնը` իր կյանքին վերջ տվեց առաջին հիվանդը, որը տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ: Ընդհանուր առմամբ 1990-1998թթ. մերսիտրոնից օգտվել են ավելի քան 130 մարդ: Գևորգյանի գաղափարները վճռականորեն դատապարտվել են բժշկական ընկերակցության և ԱՄՆ իշխանությունների կողմից: 1991թ. Գևորգյանին զրկեցին բժշկական պրակտիկայով զբաղվելու լիցենզիայից: Հետագայում նա չորս անգամ դատարան է ներկայացել, սակայն արդարացվել է վկաների ցուցմունքների պակասի պատճառով: 1999 թվականի մարտին Ջեք Գևորգյանը մեղադրվեց երկրորդ աստիճանի ուղղակի սպանության մեջ: Դատարանի վճռով Գևորգյանը 10-25 տարվա ազատազրկման դատապարտվեց Միչիգան նահանգի ուղղիչ հիմնարկում: 2007 թվականի հունիսի 1-ին լավ վարքի համար նահանգի պայմանական վաղաժամ ազատման Հանձնաժողովի որոշմամբ 79-ամյա Ջեք Գևորգյանին ժամկետից երկու տարի շուտ ազատ արձակեցին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---