Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանի հետ

Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանին:

Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը: Նա մասնավորապես ծանոթացրեց հաջողությամբ կազմակերպված Հայ առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդաժողովի և «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» միջազգային համաժողովի արդյունքներին:

Ինչպես հաղորդում է նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Սփյուռք գործակցության ամրապնդման, հայապահպանության, Սփյուռքի ներուժի համախմբման նպատակով ՀՀ սփյուռքի նախարարության և ՀԲԸՄ կողմից համատեղ իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր: Մասնավորապես անդրադարձ կատարվեց Սփյուռքի հայկական համայնքների կրթական հիմնախնդիրներին (ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ Համալսարան և այլն):

Զրուցակիցները քննարկեցին նաև առաջիկայում համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---