Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2014թ. աշխարհի առաջնության դասակարգմամբ 4-րդ զամբյուղում է ընդգրկվել

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2014թ. աշխարհի առաջնության դասակարգմամբ 4-րդ զամբյուղում է ընդգրկվել

PanARMENIAN.Net - Goal.com հրատարակությունը հոդված է հրապարակել այն մասին, որ ՈՒԵՖԱ-ն բաշխել է եվրոպական հավաքականներին Բրազիլիայում կայանալիք 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանության համար:

Հոդվածի համաձայն, Հայաստանի հավաքականը չորրորդ զամբյուղում է ընդգրկվել Լիտվայի, Ալբանիայի, Հունգարիայի, Բելառուսիայի, Վրաստանի, Հյուսիսային Իռլանդիայի, Շոտլանդիայի և Լեհաստանի հավաքականների հետ միասին: Առաջին զամբյուղում ընդգրկվել են Իսպանիան, Հոլանդիան, Գերմանիան, Անգլիան, Պորտուգալիան, Իտալիան, Խորվաթիան, Նորվեգիան, Հունաստանը, երկրորդում` Սերբիան, Սլովենիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Չեռնոգորիան, Շվեյցարիան, Սլովակիան, Դանիան և Շվեդիան, երրորդում` Թուրքիան, Չեխիան, Իսրայելը, Իռլանդիան, Ուկրաինան, Բելգիան, Ռումինիան, Բոսնիա և Հերցեգովինան և Բուլղարիան, հինգերորդ զամբյուղում ընդգրկվել են Ավստրիան, Էստոնիան, Լատվիան, Ֆինլանդիան, Մակեդոնիան, Մոլդավիան, Կիպրոսը, Ադրբեջանն ու Ուելսը, իսկ վեցերորդում` Իսլանդիան, Լյուքսեմբուրգը, Ֆարերյան կղզիները, Ղազախստանը, Լիխտենշտեյնը, Մալթան, Անդորրան և Սան-Մարինոն:

Պաշտոնական վիճակահանությունը կկայանա հուլիսի 30-ին` ՖԻՖԱ-յի հուլիսյան վարկանիշից հետո, իսկ մինչ այդ դրա վրա կարող են ազդել ընկերական և ընտրական հանդիպումների արդյունքները: Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ կանցնեն խմբերի հաղթողները, իսկ ևս ութ հավաքականներ, որոնք երկրորդ տեղերը կզբաղեցնեն, միմյանց հետ հանդիպումների ժամանակ կխաղարկեն մնացած չորս ուղեգրերը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---