Աբդուլլահ Գյուլը հավատում է, որ Եվրոպան երբեք երես չի թեքի Թուրքիայից

Աբդուլլահ Գյուլը հավատում է, որ Եվրոպան երբեք երես չի թեքի Թուրքիայից

PanARMENIAN.Net - Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին ռազմավարական իմպերատիվ է եվրոպական ինտեգրման և Միության բոլոր 27 երկրների համար: Այդ մասին Լեհաստանում հայտնել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նա նշել է, որ Թուրքիան ակտիվ դեր է խաղում Բալկաններում, Միջերկրածովում, Սև ծովում, Կովկասում և Մերձավոր Արևելքում, և անդամակցությունը ԵՄ-ին միայն կօգնի Եվրոպային` դիմակայելու գլոբալ մարտահրավերներին:

«Թուրքիան խաղաղություն, կայունություն և անվտանգություն հաստատելու փորձեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում և ընդունակ է իսլամական աշխարհում ժողովրդավարությանը տանող գործընթացներ սկսել: Մենք հավատում ենք, որ Եվրոպան երբեք երես չի թեքի այնպիսի հզոր ներուժից, ինչպիսին ունի Թուրքիան»,- ասել է Գյուլը, գրում է թուրքական Today’s Zaman թերթը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---