Թեհրանում բացվել է ժամանակակից հայ նկարիչների ցուցահանդես 8 հունիսի 2011 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին Թեհրանի հայ մշակութային «Արարատ» կազմակերպության Երեցների միության նախաձեռնությամբ կազմակերպվել է ժամանակակից արվեստի ցուցահանդես: Ցուցահանդեսում, որը տևելու է մինչև հունիսի 10-ը, ներկայացվելու են նկարչուհիներ Ռիմա Մինասյանի և նրա դստեր` Ռուբինա Մինասյանի նկարները: Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված են Ռիմա Մինասյանի 25 և Ռուբինա Մինասյանի 5 աշխատանքներ: Ցուցահանդեսի մուտքն ազատ է: Partner news «ДДТ»-ի լիդերը նշեց, որ մեծ ցանկություն ունի ճանաչել հայկական ռոքի ներկայացուցիչներին «Ոսկե Ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնը 96 երկրից 1200 հայտ է ստացել «Դիանա. Սիրո պատմությունը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեղված է 2013-ի օգոստոսին Ապրիլին «Փասիանի որսորդը» ստացել է ազգային կինոյի «Հայակ» մրցանակը` «լավագույն դեբյուտ» անվանակարգում Partner news |