Չինացի դաշնակահար Պենգ Ցաոն դարձել է Արամ Խաչատրյանի անվան մրցույթի հաղթող

Չինացի դաշնակահար Պենգ Ցաոն դարձել է Արամ Խաչատրյանի անվան մրցույթի հաղթող

PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի երրորդ փուլը, որի արդյունքում հայտնի դարձան հաղթողները: Առաջին մրցանակին արժանացավ Պենգ Ցաոն Չինաստանից, երկրորդ մրցանակը կիսեցին Ժորա Սարգսյանն ու Լիլիթ Գրիգորյանը Հայաստանից, իսկ երրորդ մրցանակին արժանացավ Սոնա Արշակյանը Ռուսաստանից: Երրորդ փուլի մասնակցի դիպլոմի է արժանացել Անահիտ Դիլբարյանը Հայաստանից:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, որին մասնակցելու համար այս տարի Երևան են ժամանել 36 դաշնակահար և 11 կոմպոզիտոր, ընդգրկում է երաժիշտներ Հայաստանից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Լիբանանից, Իսպանիայից, Վրաստանից, Չինաստանից, Կորեայի Հանրապետությունից և Դոմինիկյան Հանրապետությունից: Մրցույթի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը «Արամ Խաչատրյան - մրցույթ» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Գլխավոր գործընկերն է ԱՊՀ-Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: Մրցույթի պաշտոնական փակումը տեղի է ունենալու հունիսի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---