Հանգիստն Անթալիայում և Բաթումիում թանկացել է. Հայերին խորհուրդ են տալիս հանգստանալ հայրենիքում

Հանգիստն Անթալիայում և Բաթումիում թանկացել է. Հայերին խորհուրդ են տալիս հանգստանալ հայրենիքում

PanARMENIAN.Net - Այս տարի հայ զբոսաշրջիկների համար հանգիստն Անթալիայում և Բաթումիում թանկացել է: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանը, տուրիստական փաթեթների սակագները հանգստյան այդ վայրերի համար բավական բարձրացել են, և հայերին ավելի ձեռնտու կլինի հանգստանալ Հայաստանում: «Օրինակ, Թուրքիայում կամ Բաթումիում չորս անձի համար յոթից տաս օրվա հանգիստը կարժենա $3000-4000, իսկ Հայաստանում` մինչև $1200»,- ասել է Հակոբյանը:

Հակոբ Հակոբյանը հաղորդել է նաև, որ երևանյան հյուրանոցներն ամանորյա սեզոնին կգործեն 50% զեղչով: Նրա խոսքով, Հայաստանի Հյուրանոցների ասոցիացիայի և Երևանի քաղաքապետարանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի համաձայն դեկտեմբեր-հունվար ամիսներին Ասոցիացիայի մեջ մտնող ութ երևանյան հյուրանոցներ կգործեն 50% զեղչով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---