Angry Birds-ը մինչև տարեվերջ կակտիվացնի Magic հնարավորությունը

Angry Birds-ը մինչև տարեվերջ կակտիվացնի Magic հնարավորությունը

PanARMENIAN.Net - Angry Birds հայտնի խաղը ստեղծող Rovio ընկերությունը նոր գրավիչ հայտարարություն է արել։ Մինչև տարվա վերջ կգործարկվի «Magic» հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է ReadWrtieWeb-ը։

«Magic»-ը կաշխատի հեռախոսի GPS կամ NFC (near field communications) չիպերի միջոցով։ Երբ խաղացողները փոխում են իրենց գտնվելու վայրը կամ մոտեցնում իրար NFC չիպ ունեցող հեռախոսները, կամ պարզապես հեռախոսը մոտեցնում NFC չիպին, խաղի հաջորդ փուլը կամ թռչունների որոշ տեսակներ ակտիվանում են։

Քանի որ ոչ բոլոր հեռախոսներն են հագեցած NFC չիպով, այն սկզբում կգործի Nokia հեռախոսների վրա։

Rovio ընկերությունը նաև հայտարարել է Angry Birds Magic-ի հնչյունային ուղեկցության մրցույթ, որի հաղթողը կստանա 1000 դոլար, իսկ նրա առաջարկած հնչյունները կլսեն բոլոր մասնակիցները։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---