Այն ավտոսեփականատերերը, որոնք մինչև հուլիսի 1-ը չեն կնքի ԱՊՊԱ պայմանագիր, կտուգանվեն

Այն ավտոսեփականատերերը, որոնք մինչև հուլիսի 1-ը չեն կնքի ԱՊՊԱ պայմանագիր, կտուգանվեն

PanARMENIAN.Net - Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն և Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում են, որ մինչև հուլիսի 1-ը հաշվառված ավտոտրանսպորտային միջոցներ ունեցող այն քաղաքացիները, որոնք առ այսօր ԱՊՊԱ պայմանագրեր չեն կնքել կամ կնքված ԱՊՊԱ պայմանագրի ժամկետը արդեն ավարտվել է, կտուգանվեն:

Մինչև հուլիսի 1-ը այդ ավտոտրանսպորտային միջոցները հաշվառումից ժամանակավոր հանելու դեպքում ավտոսեփականատերերը չեն վճարի ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար օրենքով սահմանված տուգանքները:

Ավտոտրանսպորտային միջոցները հաշվառումից ժամանակավորապես հանելու և հետագայում հաշվառման դնելու ընթացակարգերն անվճար են:

Որոշման մանրամասներին կարելի է տեղեկանալ www.rea.am կայքի «Նորություն» տողից, ինչպես նաև կայքի «Շարժական գույք» բաժնում տեղադրված Ավտոապահովագրողների բյուրոյի բաններից` այցելելով բյուրոյի կայք:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---