Այս տարի Հայաստանում շոգ ամառ է սպասվում

Այս տարի Հայաստանում շոգ ամառ է սպասվում

PanARMENIAN.Net - Այս տարի ամառը Հայաստանում շոգ և չոր է լինելու: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայհիդրոմետծառայության Օպերատիվ հիդրոմետեորոլոգիայի կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը: Նրա խոսքով, երկրի հարավում մոտակա 5 օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով:

«Հունիսի 16-ին սպասվում է 28-30 աստիճան, իսկ հունիսի 20-ին` 31-33 աստիճան տաքություն»,- հաղորդել է Պետրոսյանը` ավելացնելով, որ մոտակա օրերին տեղումներ չեն սպասվում: Նա հաղորդել է նաև, որ հյուսիսում առայժմ տեղումների հնարավորությունը պահպանվում է: Ընդ որում, հուլիս-օգոստոսին ջերմաստիճանը նորմային մոտ կլինի, իսկ տեղումների քանակը նորմայից քիչ է սպասվում:

«Երևանում հուլիս-օգոստոսին միջին ջերմաստիճանը մոտ 25-27 աստիճան կլինի»,- ասել է Զարուհի Պետրոսյանը` նշելով, որ ամռանը Հայաստանի ողջ տարածքում միջին ջերմաստիճանը կլինի նորմայի շրջանակներում` 16 աստիճան:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---