Երևանում քննարկեցին թրաֆիկինգի դեմ պայքարը16 հունիսի 2011 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 16-ին Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ կայացավ Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդի հերթական նիստը։ Ինչպես հաղորդում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, խորհուրդը քննարկեց Եվրոպայի խորհրդի` թրաֆիկինգի դեմ պայքարի ԵԽ փորձագիտական խմբի (GRETA) կողմից մշակված Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիայի կիրարկման գնահատման հարցաշարի լրացման վերաբերյալ վերջնական հաշվետվությունը: Նիստում քննարկվեցին նաև թրաֆիկինգից տուժած անձանց նույնացման, ինչպես նաև թրաֆիկինգի դեմ պայքարի բոլոր թեժ գծերի միասնականացման, դրանց շուրջօրյա գործունեության ապահովման հարցերը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար |