Հայկական պատվիրակությունը կմասնակցի Պետերբուրգյան 15-րդ միջազգային տնտեսական համաժողովին

PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Պետերբուրգյան 15-րդ միջազգային տնտեսական համաժողովի աշխատանքներին: Ինչպես հաղորդում է ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը, պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը:

Պետերբուրգյան համաժողովն անցկացվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հովանավորությամբ, իսկ դրա երեք հիմնական թեմաները վերաբերում են համաշխարհային տնտեսական աճի ապահովմանը, տեխնոլոգիական առաջընթացի հեռանկարներին, Ռուսաստանում ստեղծագործական կապիտալի ձևավորմանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---