Արամ Աթեշյանը պատարագ է մատուցել Դիարբեքիրի սբ. Կիրակոս հայկական եկեղեցում

Արամ Աթեշյանը պատարագ է մատուցել Դիարբեքիրի սբ. Կիրակոս հայկական եկեղեցում

PanARMENIAN.Net - Թուրքական Դիարբեքիր քաղաքի սբ. Կիրակոս եկեղեցում մատուցվել է պատարագ: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, պատարագը մատուցել է ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքության աթոռակից պատրիարք, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որը մի քանի տասնյակ հայերի հետ հանդիպել է Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի հետ:

Տեղեկատվության համաձայն, Աթեշյանը «Տիգրան Մեծ» ոսկե մեդալ է հանձնել Դիարբեքիրի քաղաքապետին սբ. Կիրակոս եկեղեցու վերականգնմանն աջակցելու համար:

Եկեղեցին ներկա պահին գտնվում է վերակառուցման փուլում: Վերակառուցման համար ծնունդով Դիարբեքիրից Ստամբուլում բնակվող հայերը ստեղծել են սբ. Կիրակոս եկեղեցու հիմնադրամը: Եկեղեցու վերակառուցումն արժի 2.5 մլն դոլար: Այդ գումարի 70 տոկոսը հավաքվել է հայկական հիմնադրամի կողմից, մնացած մասը հատկացրել է Դիարբեքիրի քաղաքապետարանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---