Արամ Սիմոնյանը վերընտրվել է Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում![]() 21 հունիսի 2011 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Արամ Սիմոնյանը վերընտրվել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտորի պաշտոնում: Սիմոնյանը վերընտրվել է հունիսի 21-ին կայացած ԵՊՀ Խորհրդի նիստում` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: ԵՊՀ Խորհրդի փակ քվեարկության արդյունքում 60 անդամներ Սիմոնյանի թեկնածությանը «կողմ» են քվեարկել, իսկ յոթը` «դեմ»: Անդրադառնալով ԵՊՀ գործունեությանը` Սիմոնյանը նշել է, որ համալսարանի հիմնական նպատակը շարունակում է մնալ բարձրագույն կրթության պատշաճ որակի ապահովումը: Նրա խոսքով, այդ նպատակով ԵՊՀ-ում մտադիր են բարեփոխումներ իրականացնել բուհ ընդունվելու գործընթացի բարելավման ուղղությամբ: Ընդ որում, նա հաղորդել է, որ մոտ ժամանակներս ծրագրվում է ԵՊՀ առընթեր բազային քոլեջ բացել, որի մասնաճյուղերը կգործեն նաև երկրի մարզերում: Սիմոնյանին նշանակման կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի նախագահը` համոզմունք հայտնելով, որ մոտակա հինգ տարիների ընթացքում համալսարանը լուրջ ձեռքբերումներ կունենա: ![]() ![]() Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |