Երևանում համերգով նշեցին Փախստականների համաշխարհային օրը![]() 21 հունիսի 2011 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Երևանում կայացավ համերգ` նվիրված Փախստականների համաշխարհային օրվան: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում ՄԱԿ-ի ՓԳՀ ներկայացուցիչ Դամթյու Դեսալեն, իսկ բացման խոսքով` ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նալբանդյանն իր ելույթի ժամանակ շեշտեց Ֆրիտյոֆ Նանսենի մեծ դերը հայ փախստականներին օգնություն ցուցաբերելու հարցում, շեշտելով, որ այս տարի, նրա 150-ամյակը պատշաճ մակարդակով է նշվելու Հայաստանում: Միջոցառմանը ելույթ ունեցավ «Ազգային պատկերասրահ» փառատոնի նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արամ Թալալյան), հնչեցին հայ և արտասահմանցի դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպես նաև ելույթ ունեցան իրաքահայ և ադրբեջանահայ 2 փախստականներ, ովքեր պատմեցին Հայաստանում հայտնվելու իրենց պատմությունը և հետագա կյանքը: Նվագախմբի հետ միասին ելույթ ունեցան սոպրանո երգչուհիներ Նինա Մինասյանը և Ռիմա Խաչատրյանը, տենոր Պերճ Քարազյանը, քանոնահար Նարեկ Գազազյանը և սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, արվեստի գործիչներ, փախստականներ: Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով Համաձայն Le Film francais ամսագրի նոր վարկանիշի, ֆրանսիացի կինոռեժիսոր Ժակ Օդիարի «Ժանգ և ոսկոր» ֆիլմը առաջին հորիզոնականը զիջել է ավստրիացի Միյխաել Հաննեքի «Սեր» ֆիլմին Նա ասում է, որ դեռևս ավյունով լի է և ցանկանում է բեմի վրա հնարավորինս երկար մնալ Տպագորւթյունն արված է Fine arts print տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս առավելագույնս մոտենալ ջրաներկով արված բնօրինակին |