Հարյուրավոր սիրիացի փախստականներ անցել են Թուրքիայի սահմանը23 հունիսի 2011 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 23-ին հարյուրավոր սիրիացի փախստականներ անցել են Թուրքիայի սահմանը՝ փորձելով խուսափել երկու երկրների սահմանագծին տեղակայված սիրիացի զինվորականների գրոհից: «Նրանք խուճապահար փախչում են: Նրանք տեսել են, թե ինչ է կատարվել իրենց գյուղերում»,-ասել է փախստականներից մեկը Ջիսր աշ Շուղուր գյուղից: Ըստ վկաների, փախստականները Թուրքիա են փախել Խիրբեթ ադ Ջուզ շրջանից: Հայտնի է նաև, որ հազարավոր փախստականներ են կուտակվել սահմանի սիրիական կողմում: Ընդամենը վերջին երկու շաբաթում 10 000 մարդ է հատել Թուրքիայի սահմանը, հայտնում է MIGnews-ը: Partner news Նա նշել է Ստամբուլի եզակի կարգավիճակը, որպես «մշակույթների ու կրոնների խաղաղ գոյակցության» քաղաքի Հակավարկանիշը գլխավորում են Միխայիլ Գորբաչովը՝ նրան չի «սիրում» հարցվածների 66 տոկոսը և Բորիս Ելցինը (64 տոկոս) Այդ օրինագծին կողմ է քվեարկել կոմիտեի 15 անդամ, երեքը դեմ են հանդես եկել Ըստ առկա տեղեկությունների, Մերաբիշվիլին մեղադրվում է երեք հոդվածներով Partner news |