Եվրոպայի լիգայի առաջին հանդիպմանը «Բանանցին» չեն կարողանա օգնել Արարատ Առաքելյանն ու Ստեփան Ղազարյանը![]() 23 հունիսի 2011 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 30-ին Երևանի «Բանանցը» Եվրոպայի լիգայի 2011/2012 խաղարկության որակավորման առաջին փուլում անցկացնելու է իր առաջին հանդիպումը, սեփական հարկի տակ ընդունելով Ռուսթավիի «Մետալուրգ» թիմին: Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, այդ խաղի նախօրեին «Բանանցը» կորցրեց իր առաջատար երկու ֆուտբոլիստների: Երկկողմանի համաձայնությամբ խզվել է պամանագիրը կենտրոնական պաշտպան Արարատ Առաքելյանի հետ, ով ստացել է ազատ խաղացողի կարգավիճակ: Մյուս կորուստը թիմի հիմնական դարպասապահ Ստեփան Ղազարյանի բացակայությունն է լինելու մոտակա մեկ ամսվա ընթացքում: Ստեփան Ղազարյանը վիրահատվել է. հեռացվել է ֆուտբոլիստի կույրաղիքը: Partner news Ֆուտբոլիստը խոստովանել է, որ եզրափակչում որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին Բռնցքամարտիկները կանցկացնեն 10-ռաունդանոց մենամարտ Մարզիչը կարծում է, որ հիմա բռնցքամարտիկը պետք է մտածի իր առողջության և անձնական կյանքի մասին Ըստ մարզչի, նրանք ռիսկի դիմեցին, փոխարինման դուրս թողնելով Մովսիսյանին «Կրասնոդարի» հետ խաղում Partner news |