Հայաստանն այն երկրների շարքում է, որոնք միացել են ԱԷԿ սթրես-թեստերի անցկացման ԵՄ ծրագրին

Հայաստանն այն երկրների շարքում է, որոնք միացել են ԱԷԿ սթրես-թեստերի անցկացման ԵՄ ծրագրին

PanARMENIAN.Net - Հայաստանն այն երկրների շարքում է, որոնք միացել են սթրես-թեստերի անցկացման Եվրամիության ծրագրին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, այդ երկրների շարքում են Խորվաթիան, Ռուսաստանը, Շվեյցարիան, Թուրքիան, Ուկրաինան և Բելառուսը, որոնք պայմանավորվել են անցկացնել իրենց ատոմակայանների վիճակի վերագնահատում` որպես հիմք օգտագործելով ԵՄ կողմից մշակված թեստերը:

«Դա համատեղ առաջընթացի հսկայական քայլ է ինչպես մեզ համար, այնպես էլ եվրոպական աշխարհամասի հարևանների»,- ասել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էտինգերը:

Եվրամիության 27 երկրներ ծրագրի շուրջ համաձայնության են եկել անցյալ ամիս և կոչ են արել այլ երկրներին միանալ պլանին: Առաջին փուլում եվրոպական ԱԷԿ-ների օպերատորները կազմելու են մանրամասն հաշվետվություններ ատոմակայաններում իրավիճակի մասին սթրես-թեստերի բոլոր կետերով: Այդ հաշվետվությունները պետք է պատրաստ լինեն օգոստոսի 15-ին: Երկրորդ փուլում փաստաթղթերը կստուգվեն ատոմային էներգետիկայի ազգային գործակալությունների կողմից, երրորդ փուլում այդ հաշվետվությունները կուսումնասիրվեն և ազգային մարմինների կողմից կներկայացվեն եվրոպական մակարդակով: Աշխատանքի արդյունքները կամփոփվեն մինչև ԵՄ գագաթաժողովը, որը տեղի է ունենալու 2011-ի դեկտեմբերին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---