Իրանը հանդես կգա նավթարդյունահանման քվոտաների բարձրացման դեմ26 հունիսի 2011 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Իրանը 2011թ. սեպտեմբերի 9-ին կայանալիք Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) խորհրդաժողովում հանդես կգա նավթարդյունահանման քվոտաների բարձրացման դեմ: Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին, այդ մասին հայտնել է Իրանի նավթի նախարարի պաշտոնակատար Մոհամմեդ Ալիաբադը: «Հաշվի առնելով ստեղծված առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը նավթային շուկայում՝ Իրանը հանդես կգա նավարդյունահանման OPEC քվոտաների բարձրացման դեմ, Կազմակերպությունը չի ծրագրում բարձրացնել նավթի սակագները»,- հայտնել է նա: Հարկ է նշել, որ ներկայումս Իրանը նախագահում է OPEC-ում: Նախօրեին Թեհրանը քննադատության ենթարկեց Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) որոշումը նավթի ռազմավարական պաշարների օգտագործման մասին, ինչի արդյունքում գնանշումներն ընկան: Հիշեցնենք, որ 2011թ. հունիսի 23-ին ՄԷԳ-ը հայտարարեց շուկաների մասնակիցներին 60 մլն բարր. նավթ (30 օրվա ընթացքում օրական 2-ական մլն բարր.) առաջարկելու պատրաստակամության մասին, որպեսզի հատուցի Լիբիայից մատակարարումների պակասը: Իր որոշումը գործակալությունը բացատրեց գլոբալ շուկայում նավթի դեֆիցիտը լրացնելու անհրաժեշտությամբ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |