Երևանում տեղի է ունեցել հոգևորականի և Եհովայի վկաների միջև հերթական միջադեպը27 հունիսի 2011 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունեցել հոգևորականի և Եհովայի վկաների կրոնական կազմակերպության ներկայացուցիչների միջև հերթական միջադեպը: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net ի ուղարկված նամակում, հունիսի 26-ին «Զվարթնոց» օդանավակայանի Բեռնային համալիրի (CARGO) մոտ գտնվող հարսանյաց տներից մեկում կազմակերպվել էր Եհովայի վկաների հերթական հավաքը, որին մասնակցում էին ավելի քան 150 մարդ: Նրանք հավաքվել էին հանրապետության տարբեր մարզերից: Բողոքներ կային ոչ միայն հարևան սրահների աշխատակիցներից և տնօրեններից, այլև հենց նույն հարսանյաց սրահի աշխատողներից: Ինչպես հաղորդեց աշխատակիցներից մեկը, Եհովայի վկաները ոչ միայն այստեղ, այլև իրենց թաղամասում են իրենց անհանգստացնում, բազմաթիվ հոգևորսության դեպքեր են գրանցվել, երբ փորձել են «բժշկել», «ուսուցանել», կամ «տարածել Աստծո խոսքը» հենց իր ընտանիքի անդամներին: Այս մասին տեղեկացվեցին նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արմավիրի թեմը` ի դեմս Փարաքարի Սբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գեղամ ավագ քահանա Քեսաբլյանի և Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քհն. Աշուրյանի, Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Կազմակերպության հոգևոր պատասխանատու Տեր Եղիշե վրդ. Ավետիսյանը, ինչպես նաև նշված եկեղեցիների Երիտասարդաց միությունների անդամները: Փարաքարի Սբ. Հարություն եկեղեցու Հոգևոր Հովիվ Տեր Գեղամ ավագ քահանա Քեսաբլյանը ժամանել է հավաքի վայր: Սակայն Եհովայի վկաները քահանայից պահանջել են հեռանալ, քանի որ վերջինս խանգարում էր իրենց: Քահանան իր հերթին ասել է, որ ոչ ոք չի կարող տարածաշրջանի հոգևոր հովվին վռնդել իր իսկ ծառայության տարածքից, մանավանդ, երբ նա այստեղ է տարածքի բնակիչների խնդրանքով: Ի պատասխան դրա, Եհովայի վկաները «ոստիկաններ բերեցին քահանաների վրա»: Այնուամենայնիվ, ոստիկանության ներկայացուցիչները խելամիտ գտնվեցին` բացատրելով, որ իրենք այդտեղ անելիք չունեն: Ի վերջո, հոգևորականների ճշմարիտ փաստարկման շնորհիվ սրահի տնօրինությունը հրաժարվեց ծառայություններ մատուցել Եհովայի վկաներ կազմակերպությանը: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |