Մոտ ժամանակներս հայտնի կդառնա` արդյոք Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ 2012»-ին Բաքվում, թե ոչ

Մոտ ժամանակներս հայտնի կդառնա` արդյոք Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ 2012»-ին Բաքվում, թե ոչ

PanARMENIAN.Net - Մոտ ժամանակներս հայտնի կդառնա` արդյոք Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին, թե ոչ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Եվրատեսիլում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, որոշումն առայժմ ընդունված չէ, սակայն հայ հասարակայնությունը մոտ ժամանակներս այդ հարցի առնչությամբ որոշակի տեղեկություններ կստանա: Նրա խոսքով, հայկական պատվիրակության անվտանգության ապահովման հարցի շուրջ պետք է բանակցություններ անցկացվեն Եվրոպական հեռարձակման միության հետ:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այդ բանակցություններն անցկացվելու են Բաքվում, Գասպարյանն ասել է, որ հայկական բանակցությունները վարելու է Եվրոպական հեռարձակման միության հետ:

Ադրբեջանական Էլլա և Նիկկի դուետը մայիսի 15-ին դարձավ Եվրատեսիլի հաղթող: Երկրորդ տեղը գրավեց իտալացի մասնակից Ռաֆայել Գուալազզին Madness Of Love երգով, իսկ երրորդ տեղում է Էրիկ Սաադը Շվեդիայից Popular երգով:

Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացավ «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Էմմին հանդես եկավ 4-րդ համարի տակ և մրցույթում ներկայացրեց «Boom-Boom» երգը: Երգչուհու ելույթից առաջ շատ հայ արտիստներ հավատում էին, որ «Boom-Boom» երգը հայտնվելու է մրցույթի լավագույն հնգյակում:

Հայաստանը բողոք չի ներկայացրել Եվրոպական հեռարձակման միությանը` EBU-ին «Եվրատեսիլ 2011»-ի առաջին կիսաեզրափակչի ոչ պատշաճ կազմակերպման վերաբերյալ, որի արդյունքում բազում եվրոպացի հեռուստադիտողներ չեն կարողացել մասնակցել SMS քվեարկությանը:

Մինչդեռ մրցույթի համար երգի ընտրությունը մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում, քանի որ երկրպագուների մի մասը գտնում էր, որ Boom-Boom երգը ընտրվել է անազնիվ ճանապարհով, քանի որ բոլոր կայքերում, սոցցանցերում առաջատարը АYO երգն էր (երգի հեղինակ` ԴերՀովա - Հարութ Տեր-Հովակիմյան):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---