Իրանի ԱԳՆ հերքել է լուրերը Թուրքիային հարված հասցնելու Թեհրանի մտադրության մասին29 հունիսի 2011 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը հերքել է ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, թե իբր Իրանի ղեկավարությունը սպառնացել է Թուրքիային քանի որ ՆԱՏՕ-ն մտադիր է օգտագործել թուրքական ռազմակայանները Սիրիային հարվածելու համար: Ինչպես հայտարարել է Մեհմանփարասթը, այդ հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը: «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ և հաղորդագրությունները ՆԱՏՕ-ի գործողություների մասին անհիմն են»,-ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչը: Ըստ Մեհմանփարասթի, ՆԱՏՕ-ն չի կարող նոր խաղ սկսել, քանի որ բազմաթիվ խնդիրներ ունի Աֆղանստանում: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Թուրքիայի իշխանությունները բավականաչափ իմաստուն են Արևմուտքի խաղերի մեջ չներքաշվելու համար: Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկություններ էին տարածել այն մասին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը իբր իր մտահոգությունն էր հայտնել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Համենեիին պաշտոնական Անկարայի գործողությունների վերաբերյալ, իսկ Թեհրանն իր հերթին զգուշացրել էր, որ եթե ՆԱՏՕ ուժերը հարձակվեն Սիրիայի վրա, Իրանը հարվածներ կհասցնի ՆԱՏՕ-ի թիրախներին Թուրքիայում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |