Հասարակական կազմակերպության ղեկավարը չի բացառում երևանյան մետրոյի սակագնի էլ ավելի բարձրացումը

Հասարակական կազմակերպության ղեկավարը չի բացառում երևանյան մետրոյի սակագնի էլ ավելի բարձրացումը

PanARMENIAN.Net - Հայաստանում տրանսպորտի ոլորտն արդեն երկար տարիներ չի զարգանում, հուլիսի 2-ին Երևանում մետրոյի սակագնի բարձրացման թեմային նվիրված մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: «Մենք չունենք էլեկտրատրանսպորտի զարգացման ռազմավարություն, ուստի ունենք այն, ինչ ունենք, և սակագների բարձրացման խնդիրը կրկին կարող է ծագել»,- ընդգծել է նա: Նրա խոսքով, վերջին վեց տարվա ընթացքում տրոլեյբուսից օգտվող մարդկանց թիվը 5,1 միլիոնից նվազել է մինչև 4,3 միլիոն, ընդ որում` աճել է մետրոյից օգտվողների թիվը` 16,6 մլն-ից հասնելով 18,9 մլն-ի, «սակայն դա այնպիսի չնչին ցուցանիշ է, որը ոչ մի հեռանկարներ չունի»:

Այս կապակցությամբ նա ավելացրել է, որ երևանյան մետրոյի ուղետոմսի գնի բարձրացմանը զուգընթաց ստորերկրյա տրանսպորտից օգտվող մարդկանց թիվը կարող է կրճտվել 10-20%-ով: Արմեն Պողոսյանի կարծիքով, գների բարձրացումն ինչ-որ առումով արդարացված կլիներ, եթե երկրի մետրոպոլիտենը մոդեռնիզացվեր և նոր կայարաններ կառուցվեին: Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահն ասել է, որ այսօր միկրոավտոբուսներին բաժին է ընկնում հանրապետության ողջ հասարակական տրանսպորտի 90%-ը, իհարկե, մինչև 75% նվազելու միտում կա, և դա «չարիք է, որից մենք երկար տարիներ չենք կարողանում ազատվել», այնուամենայնիվ, մնացած տրանսպորտային միջոցները չնչին բաժին ունեն:

Հարկ է նշել, որ մետրոյի սակագնի թանկացումը կհանգեցնի նրան, որ ուղևորները կսկսեն օգտվել միկրոավտոբուսներից, և դա էլ ավելի կվատթարացնի քաղաքի կենտրոնի ծանրաբեռնվածության խնդիրը, ինչից այդքան խուսափում է քաղաքապետը:

Հունիսի 21-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որը հուլիսի 1-ից Երևանի մետրոյի սակագինը կդառնա 100 դրամ` ներկայումս գործող 50-ի փոխարեն: Ինչպես ասաց քաղաքապետը, այսօր գործող մետրոյի սակագինը թույլ չի տալիս հոգալ ստորգետնյա տրանսպորտային միջոցի ծախսերը: Քաղաքապետը հավաստիացրեց նաև, որ քաղաքապետարանը հետևողական կլինի, որպեսզի այլ տրանսպորտային միջոցների սակագները չփոխվեն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---