Վերջին յոթ օրերին Ղարաբաղի բանակը կրկին ճնշել է հակառակորդի կրակային ակտիվությունը

Վերջին յոթ օրերին Ղարաբաղի բանակը կրկին ճնշել է հակառակորդի կրակային ակտիվությունը

PanARMENIAN.Net - Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման բազմաթիվ դեպքեր: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին ՊԲ-ից hունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում դրանց թիվը հասել է մոտ 200-ի, որի արդյունքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց` այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:

ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները վստահորեն կատարել են իրենց մարտական խնդիրը և առանց կորուստների ճնշել հակառակորդի կրակային ակտիվությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---