Սամվել Սևադա. «Մոնոտոն լուսանկարիչը կարող է ձանձրալի լինել»

PanARMENIAN.Net - Օրերս «Մոսկվայի տանը» բացվել է գեղանկարիչ Սամվել Սևադայի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված է շուրջ 120 լուսանկար, որոնք հեղինակվել են 7-8 տարիների ընթացքում: Սամվել Սևադան ունի բնություն պատկերող բաթմաթիվ լուսանկարներ, սակայն այս անգամ չի ցանկացել դրանք ընդգրկել ցուցահանդեսում. «Բնությունն ինքնին կատարյալ է: «Անկատարը մենք ենք, և մեր մեջ պետք է գտնենք հետաքրքիրը», PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Սևադան:

Այն հարցին, թե ինչպես է նա ընտրում իր կերպարներին, հեղինակը պատասխանեց, որ միանգամից է զգում §գտածոն¦, քանի որ նա մասնագիտությամբ գեղանկարիչ է և զգում է, որ մարդու մեջ ասելիք կա:

Լուսանկարները բաժանված են մի քանի ժանրի` դիմանկաների, քաղաքային տեսարանների, նատյուրմորտների և թեմատիկ կոմպոզիցիաների: Աշխատանքներն արվել են Հայաստանում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Ռուսաստանում և Արևմտյան Հայաստանում: Սևադայի աշխատանքներում պատկերված են բազմաթիվ հայտնի մարդիկ` Խորեն Աբրահամյանը, Վլադիմիր Մսրյանը, Հրանտ Մաթևոսյանը, ժամանակակից հայ դերասաններ և երգիչներ: Կան նաև հզոր անհատականությամբ և խարակտերով առանձնացող կերպարներ հասարակ մարդկանց խավից: Նրանք նայում են տեսախցիկին, կամ չեն նկատում այն, ժպտում են, տխրում, հուզվում և բոլոր դեպքերում էլ ընդգծված է նրանց ներաշխարհն ու խոհափիլիսոփայությունը ցուցադրելու հմտությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---