Իրանաադրբեջանական սահմանին տեղի է ունեցել հրաձգություն 4 հուլիսի 2011 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Իրանաադրբեջանական սահմանին` Յարդիմլինի շրջանի Արվան գյուղի մոտ տեղի է ունեցել հրաձգություն: «Զինված անձինք խախտել են սահմանն իրանական կողմից: Սահմանապահ ջոկատի վրա հանկարծակի կրակ են արձակել: Ջոկատի հրամանատար, ավագ լեյտենանտ Գուլիև Ռուֆատ Ֆիրուդինօղլին ծանր հրազենային վնասվածքի հետևանքով մահացել է»,- ասել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցը ՌԻԱ Նովոստիին: Նրա խոսքով, հարձակվողները թաքնվել են Իրանի տարածքում: Տեղի ունեցածի կապակցությամբ անցկացվում են օպերատիվ-հետաքննչական միջոցառումներ: Partner news Նեչասն ասել է, որ իր որոշման վրա չի ազդել ընդդիմության ճնշումն ի դեմս Սոցիալ-ժողովրդավարական կուսակցության Տուժածների մասին առայժմ տեղեկություն չկա Մասնակցությունը ընտրություններին, որոնց մասնակցել են շուրջ 50 մլն իրանցիներ, կազմել է 80 տոկոս Իրանը փակել է սահմանը, ելնելով անվտանգության նկատառումներից Partner news |