
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համապատասխան հուլիսի 5-ին նախատեսվում է դիտարկում անցկացնել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում:
Հայկական կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը և դաշտային օգնական Անտալ Հերդիչը, ադրբեջանական կողմից` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը և անձնական օգնական Ուիլյամ Պրարոյը, հաղորդում է ԱՊԱ լրատվական կայքը: