Մահացել է երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանը

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան սրտի կաթվածից մահացել է հայտնի երգեհոնահար, երգեհոնի հայաստանյան դպրոցի հիմնադիր, Հայաստանի ժողովրդական արտիստ Վահագն Ստամբոլցյանը:

Կապանում հունիսի 17-ին տված համերգից հետո, Ստամբոլցյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, ինչի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց:

Այս տարի Ստամբոլցյանը տոնում էր իր 80-ամյա հոբելյանը, ինչի կապակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը համերգաշար էր կազմակերպել Հայաստանի տարբեր շրջաններում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---