7 հուլիսի 2011 - 18:05 AMT
Գեորգի Պետրոսյանն ազատվել է ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնից

Արցախի Հանրապետության արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը սեփական ցանկությամբ ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից: Գեորգի Պետրոսյանն անցյալ շաբաթ մտել է Հայ Հեղափոխական Դաշնակցության նոր Բյուրոյի կազմի մեջ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել ԼՂՀ-ից, Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել ԼՂՀ փոխարտգործնախարար Վասիլի Աթաջանյանը:

ԼՂՀ նախագահի հրամանագրով Պետրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական:

Գեորգի Պետրոսյանն Արցախի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2005 թվականի դեկտեմբերից: