Երկու վրացական թերթեր որպես բողոքի նշան Սահակաշվիլու դեմքը ծածկել են սև քառակուսիներով12 հուլիսի 2011 - 20:43 AMT PanARMENIAN.Net - «Ռեզոնանսի» և «Ալիա» վրացական թերթերը ակցիա են կազմակերպել լուսանկարիչների աջակցության համար, որոնց ձերբակալել են լրտեսության մեղադրանքով: Հուլիսի 12-ին լույս տեսած թերթերի համարներում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու դեմքը ծածկված է սև քառակուսիներով, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Պատկերների տակ գրություն է` «Այստեղ պետք է լիներ լուսանկար, բայց ֆոտոթղթակիցները ձերբակալված են»: Վրացի լրագրողներն արդեն մի քանի ակցիա են անցկացրել ձերբակալված լուսանկարիչների աջակցության համար: 2011-ի հուլիսի 7-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի անձնական լուսանկարիչ Իրակլի Գեդենիձեն և ևս չորս լուսանկարիչներ ձերբակալվել են: Վրացական ուժային կառույցների ներկայացուցիչները հայտարարել են, որ նրանց կասկածում են արտասահմանյան հետախուզական ծառայության հետ համագործաակցության մեջ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |