Google-ը թողարկել է Android Market նոր ծրագիրը13 հուլիսի 2011 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Վերջերս Google-ը փոփոխություններ է կատարում Android Market ծրագրում՝ պարզեցնելով ծրագրերի և խաղերի որոնումը օգտագործողների համար և հնարավորություն տալով գրքեր գնել և ֆիլմեր վարձակալել։ Այժմ Google-ը թողարկել է Android Market-ի նոր տարբերակը, որն այս ամենը հնարավոր է դարձնում։ Այս մասին հաղորդում է Google-ի Mobile բլոգը։ ԱՄՆ-ում գտնվողները կարող են վարձել հազարավոր ֆիլմեր՝ սկսած $1.99-ից Android Market-ից անմիջապես իրենց հեռախոսի մեջ։ Android Market-ում հասանելի Videos ծրագրով հնարավոր է Google անունով (account) հեշտությամբ մուտք գործել Android Market ։ Անգամ հնարավոր է ներբեռնել ֆիլմեր միանգամից սեփական հեռախոսի մեջ։ Նույն հնարավորություններն էլ կան գրքեր գնելու դեպքում։ «Մենք Android Market-ի գլխավոր էջում նաև տեղ ենք հատկացրել շաբաթվա ամենահետաքրքիր պարունակությանը (content)։ Ինչպես նաև ներկայացնում ենք նոր հիանալի հավաքածուներ, ինչպես օրինակ՝ խմբագրերի կամ անձնակազմի ընտրած ծրագրերը», - գրում է բլոգում Google-ի արտադրանքների մենեջեր Պոլ Մոնթոյը։ Նոր Android Market-ը հասանելի կլինի Android 2.2 և ավելի բարձր տարբերակների համար։ Թարմացումը կկատարվի ավտոմատ կերպով։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |