Մարչելլո Մաստրոյանին Ռոման Բալայանի միջոցով ծանոթացել է հայկական խոհանոցին

PanARMENIAN.Net - Հայազգի կինոռեժիսոր Ռոման Բալայանն անձամբ ծանոթ է եղել հռչակավոր կինոդերասան Մարչելլո Մաստրոյանիի հետ և նույնիսկ հյուրասրել է նրան հայկական ուտեստներ: «Մոսկվայում, Լեսնայա անունով փողոցի վրա կար մի ռեստորան «Ծաղկաձոր» անունով, որտեղ մատուցվում էին անչափ համեղ ուտեստներ: Մի վեց անգամ Մարչելլոն այնտեղ եղել է», ասաց Բալայանը: Բալայանի խոսքով, Մաստրոյանիին շատ էր սիրում այդ վայրը, որովհետև նա այնտեղ համեղ ուտում էր և աննկատ էր` ինչպես սիրում էր: «Ծաղկաձորում» Բալայանի հետ ճաշել է նաև ռուս հայտնի դերասան Ալեքսանդր Աբդուլովը, ով նույնպես սիրում էր աննկատ լինել:

Ռոման Բալայանը ծնվել է 1941 թ-ին Լեռնային Ղարաբաղի Ներքին Հորաթաղ գյուղում: 1959-1961 թթ աշխատել է Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում որպես դերասան: 1961-1964 թթ. սովորել է Երևանի պետական թատերական ինստիտուտում, իսկ 1969 թ. ավարտել է Կիևի Ի. Կարպենկո-Կարիի անվան պետական թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը: Որպես ռեժիսոր իր դեբյուտը նշել է 1973 թ-ին «Ռոմաշկինի էֆեկտ» ֆիլմով: Առավել հայտնի ֆիլմերն են «Թռիչքներ երազում եւ արթմնի» (1982 թ.), «Համբույր» (1983 թ.), «Պահպանիր ինձ իմ թալիսման» (1986թ.), «Առաջին սեր» (1995թ.), «Երկու լուսին, երեք արև» (1998թ.), «Դրախտային թռչուններ» (2008թ.): 1987 թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, իսկ 1997 թ. Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչման:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---